Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Փաշազադեի վատիկանյան այցն ու Հայ եկեղեցու դեմ սաստկացող արշավը

Փաշազադեի վատիկանյան այցն ու Հայ եկեղեցու դեմ սաստկացող արշավը
15.02.2026 | 11:39

Օրեր առաջ՝ փետրվարի 10-ին փաշազադեն իր շքախմբով Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին և ամփոփ ներկայացրել ադրբեջանական իշխանության, ցավոք, ոչ միայն, հռետորաբանությունը՝ Հայ Եկեղեցուն և Վեհափառ Տիրոջը խաղաղությանը իբր խոչընդոտ ճանաչելու առնչությամբ։

Խիստ հակիրճ ներկայացնենք Մայր Աթոռի այն հիմնական պահանջները, որոնք այդ զառանցանքի տարրերն են՝

- անհապաղ վերադարձնել շինծու դատավարություններով դատապարտված հայ պատանդներին,

- կանխարգելել Արցախում եկեղեցիների, վանքերի և մյուս սրբավայրերի ոչնչացումը,

- երաշխավորել արցախցիների անվտանգ վերադարձն ու կյանքը Արցախում,

- զերծ մնալ տարաբնույթ անհիմն պատճառաբանություններով նորանոր տարածքներ զիջելու քաղաքականությունից,

- Հայոց ցեղասպանությունը դատական ակտերով հաստատված փաստ է, ուստի ներել կարելի է, երբ պատշաճ ներում կհայցեն։

Եթե բայացահայտ չենք ընդունում միջազգային իրավունքը, ապա այս ողջամիտ պահանջները իբրև պատերազմի հայտ հրամցնելը տրամաբանական է, սակայն չպետք է մոռանալ, որ բոլոր նախաստորագրված, ստորագրված և պայմանավորված հարցերը հենց այդ անտեսված միջազգային իրավունքի տարրեր են։

Աստված պահապան Վեհափառ Տիրոջը, Հայ Ազգին և մեր Երկրին ...

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3779

Մեկնաբանություններ